Ինչպես պատրաստել իդեալական ռեզյումե (CV)
Ներքևում կներկայացվեն տարբերակներ,որոնց օգնությամբ կարելի է պատրաստել իդեալական ռեզյումեներ: CV պատրաստելու համար հատուկ շաբլոններ պետք չեն,քանի որ CV-ն նախատեսված է հենց Ձեր կրեատիվությունը ստուգելու և Ձեր ընդունակություններին ծանոթանալու համար: Այնպես որ Ձեր առաջին քայլն է հնարավորինս կերատիվ լինել:
Օնլայն (գրում ենք տվյալները՝ ստանում ռեզյումեն)՝
1 - https://www.canva.com/ru_ru/sozdat/rezyume/
2 - https://rezzume.ru/
3 - http://icanchoose.ru/resume/
4 - https://www.visualcv.com/ru/
5 - http://europass.cedefop.europa.eu/documents/curriculum-vitae/templates-instructions
Ընդհանուր բովանդակություն
I. Ֆայլի անուն
Ֆայլը հիմնականում հավաքվում է Word-ի օգնությամբ: Ֆայլը ուղարկելուց առաջ ստուգեք նրա անվանումը: Ցանկալի է,որպեսզի ֆայլը անվանված լինի այս կերպ՝
CV Կարեն Հովսեփյան / Վեբ ծրագրավորող կամ ուղղակի կարող եք գրել Ձեր անունը իսկ կողքին ավելացնել ՝ Curriculum Vitae (CV, լատիներեն):
II. Նպատակը
Ո՞ր աշխատանքն է Ձեզ հետաքրքրում, ի՞նչ պաշտոն կցանկանայիք ստանձնել ընկերությունում: Ահա այս հարցերի պատասխանն է Ձեզանից սպասում Ձեր ապագա տնօրենը: Եթե ցանկանում եք հայտ ներկայացնել մի քանի աշխատատեղի համար կարող եք գրել դրանք ըստ հերթականության: Որպես հիշեցում՝ եղեք կրեատիվ և մի օգտվեք շաբլոններից:
III. Կոնտակտային տվյալներ
Անուն,Ազգանուն, Բջջային հեռախոսահամար և E-mail : Շատ տարածված սխալ է Ձեր ապագա տնօրենին ռեզյումե ուղարկելիս նշել սոցիալական ցանցերի հղում կամ Viber, Whatsapp տվյալներ: Հիշեք ՝ դուք ներկայանում եք որպես աշխատասեր և աշխատանքին նվիրված մարդ,պետք չէ ևս մեկ անգամ ապացուցել սոցիալական ցանցերից Ձեր կախումը:
IV. Կրթություն
Այս դաշտը իհարկե պարտադիր է:
- դպրոց
- համալսարան
- ՀՀ ԶՈՒ ծառայե՞լ եք
- նախասիրություններ
- մրցանակներ
- դիպլոմ,սերտիֆիկատներ
VII. Նախասիրություններ
Այս բաժինը ևս պետք է լրացնել մաքսիմալ կրեատիվությամբ:
Comments
Post a Comment